Իշխան Սաղաթելյանը ներկայացրեց «Դիմադրություն» շարժման վաղվա անելիքները

Հանրահավաքի ավարտին Իշխան Սաղաթելյանը ներկայացրեց «Դիմադրություն» շարժման վաղվա անելիքները․

«Վաղն առավոտյան՝ 9։30, Կարմիր խաչի մոտից ավտոերթով շարժվելու ենք դեպի Գյումրի, այնտեղ ժամը 13։00-ին տեղի կունենա հանրահավաք։

17։00-ին Ֆրանսիայի հրապարակում տիրելու է Արցախի շունչը․ արցախցիները Արցախի ավանդույթներով կազմակերպելու են հետաքրքիր մշակութային միջոցառումներ։

Վաղը մեծ հանրահավաք չենք ունենալու, քանի որ մյուս օրը մայիսի 9-ն է՝ Շուշիի ազատագրության օրը, այդ օրը 17։00-ին մեծ հանրահավաք ենք հրավիրում։