Ոստիկանությունը բերման է ենթարկել ընդդիմության առաջնորդներին սպառնացող տղամարդուն

Ձերբակալվածը ծրագրել է հարձակվել Իշխան Սաղաթելյանի, Արթուր Վանեցյանի և Լևոն Քոչարյանի վրա, գրում է «Առավոտ»-ը։

Ըստ հրապարակման՝ նախօրեին ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ 50-ամյա Գ. Ե.-ն պատրաստվում է մարմնական վնասվածք հասցնել ընդդիմության երեք ներկայացուցիչների։

Ոստիկանները կանխել են հարձակումը, իսկ սպառնացող տղամարդուն տարել են ոստիկանություն, որտեղ նա խոստովանել է: