Մակրոնը խոստացավ Ֆրանսիան ավելի անկախ դարձնել

Ֆրանսիայի նախագահի պաշտոնում վերընտրված Էմանուել Մակրոնը երդմնակալությունից հետո առաջին ելույթում խոստացել է անել հնարավորը, որպեսզի երկիրն ավելի անկախ լինի ու կարողանա «ֆրանսիական և եվրոպական պատասխան տալ մեր դարի մարտահրավերներին»: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նա նշել է, որ «ներկա ժամանակների լրջության գիտակցումն ուղեկցում է իրեն»՝ սկսած Եվրոպայում վերջին շրջանի իրադարձություններից մինչև համավարակ ու բնապահպանական հարցեր: «Շատ հազվադեպ են մեր աշխարհն ու մեր երկիրը բախվել նման մարտահրավերների: Ֆրանսիայի ժողովուրդն ընտրել է ապագայի հստակ նախագիծը, հանրապետական ու եվրոպական նախագիծը, ապակայունացված աշխարհում անկախության նախագիծը, գիտական, սոցիալական ու բնապահպանական առաջընթացի նախագիծը»,- հայտարարել է Մակրոնը: