Տվյալ անգրագետ, առանց հիշողության արարածը մոռանումա, որ ընդհամենը 120.000 հոգով Սերժ Սարգսյան էին մերժում, երբ ՀՀԿ հավաքել էր 700.000 ձայն

Համաժողովրդական շարժման ակտիվիստ Վահե Մովսիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«վահագն ալեքսանյանի կարճ խելքով պետքա հավաքվի ավելի շատ մարդ ինչքան, որ իրենց ընտրել են ասենք 678.251 +1 նոր գնալ ընտրությունների:

Տվյալ անգրագետ, առանց  հիշողության արարածը մոռանումա, որ ընդհամենը 120.000  հոգով Սերժ Սարգսյան էին մերժում, երբ ՀՀԿ հավաքել  էր 700.000 ձայն:Նույն կերպ խոսում են ժողովրդավարությունից ու ծեծելով բերման ենթարկում խաղաղ ցուցարարին: Նույնկերպ խոսում են թալանից, երբ 4 տարի ա իշխանություն են ու չկա ոչ մի թալանի ապացույց ու դատական գործ կամ պատասխանատվության ենթարկված նախկին:

Սթափվեք ու հասկացեք կապիտուլյանտներ, որ ձեր իշխանությունը ամբողջությամբ հիմնված ա ստի վրա, սթափվեք ու հասկացեք, որ ձախողվել եք, որ Հայ ազգի համար կործանարար եք ու արդեն պալիտ եք եղել, գնացեք խաղաղությամբ, որ երկրում լինի արժանապատիվ խաղաղություն»։