«Դիմադրության» շարժման անդամներին Ապարանում դիմավորել են աղուհացով

«Դիմադրության» շարժման ավտոերթը հասել է Ապարան: Շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը մոտեցել է մասնակիցներին դիմավորած քաղաքացիներին: Շարժման անդամներին դիմավորել են աղուհացով, հավաքվածները միասին վանկարկել են «Առանց Նիկոլ Հայաստան»:

Հիշեցնենք, որ առավոտյան մեկնարկել է ընդդիմության ավտոերթը դեպի Վանաձոր, ժամը 13:00-ին էլ նախատեսված է հանրահավաք Վանաձորում;