Էդուարդն ասում է, որ ոստիկանության կողմից գործադրվող ուժը բավական մեղմ է․ իհարկե, մեղմ է, չէ՞ որ դուք հայի արյան ծարավ եք` 5000-ից ավել զոհերը ձեզ օրինակ

Համաժողովրդական շարժման ակտիվիստ Լուիզա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Իշխանականները, մոռանալով իրենց անցյալը` մեզ` ցուցարարներիս, անվանում են ագրեսիվ տրամադրված խուլիգանական խմբեր. այսպես է արտահայտվել քպ-ական Էդուարդ Աղաջանյանը։ Էդուարդի համար նույնիսկ մանկահասակ երեխաներն են խուլիգաններ, չէ՞ որ նրանք էլ են մեր շարքերում` իրենց ծնողների հետ, և, եթե մենք ագրեսիվ տրամադրված լինեինք, մի՞թե հազարավոր ծնողներ իրենց երեխաների կյանքը վտանգի տակ կդնեին։

Հորդորում եմ ագրեսիվ իշխանականներին խոսելուց առաջ մտածել։ Ի դեպ ագրեսիվ տրամադրված խուլիգանական խմբերին` դիմակավորված ոստիկաններ, առանց տարբերանշանի անհայտ ոստիկաններ, որոնք չեն տարբերում կնոջը` տղամարդուց, տարեցին` երիտասարդից, և բոլորի հանդեպ բիրտ ուժ են կիրառում` ուղարկում  են հենց նրանք` հայերին ատող իշխանության ներկայացուցիչները։

Էդուարդն ասում է, որ ոստիկանության կողմից գործադրվող ուժը բավական մեղմ է։ Դե, իհարկե, մեղմ է, չէ՞ որ դուք արյուն եք սիրում, դուք հայի արյան ծարավ եք` 5000֊ից ավել զոհերը ձեզ օրինակ։

Գործող իշխանության ներկայացուցիչները չեն դադարում ցույց տալ իրենց հայատյացությունը, և ջանք ու եռանդ չեն խնայում սեփական ժողովրդին վարկաբեկելու և միմյանց դեմ տրամադրելու համար»։