ՀՀ քաղաքացին հասկանում է, որ աղետի պատասխանատուն և մեղավորը կապիտուլյանտն է

Համաժողովրդական շարժման ակտիվիստ Արթուր Բաբլոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Կապիտուլյանտ նիկոլը տապալել է ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը և «կազուս բելլիի» տրամաբանությամբ թշնամու համար հարձակվելու պարարտ հող է նախապատրաստել, որից հետո մի քանի անգամ ունեցել է պատերազմը նվազագույն կորուստներով կանգնեցնելու հնարավորություն, բայց չի արել, իսկ բոլորովին վերջերս ԱԺ ամբիոնից խոստովանեց, որ կարող էր այնպես անել, որ լիներ նույն իրավիճակը, բայց առանց զոհերի։ Այս ամենից հետո, այո, ՀՀ քաղաքացին հասկանում է, որ աղետի պատասխանատուն և մեղավորը կապիտուլյանտն է»։