Գերբ, հիմն ձեզ պետք չի․ Ասելու եք՝ մեր ուզածն էլ դա է․ Տոնոյան

Երբ դու այսօր քննարկում ես քո հայրենիքի՝ հազարավոր նահատակների արյունով ներկված մի հատվածը թշնամուդ թողնելը՝ բնակչության անվտանգության խոստման դիմաց, հետո քո աջակիցների հետ ծաղրում դրա հետ անհաշտ մարդկանց, ի՞նչն է քեզ խանգարելու, որ նույնը չանես նաև հայրենիքիդ մյուս հատվածի դեպքում արդեն վաղը։

Գալու են ասեն՝ անվտանգության երաշխիք էլ ենք տալիս, տո ձրի կրթություն, առողջապահություն ու սոցապահովում էլ կտանք։ Դրոշ, գերբ, հիմն ձեզ պետք չի։ Պարզ է՝ չեք էլ քննարկելու։ Ասելու եք՝ մեր ուզածն էլ դա է։ Հո՞ նորություն չի։

 

Իրանագետ Արտյոմ Տոնոյանի ֆեյսբուքյան էջից