Ոստիկանությունը քննում է ադրբեջանական շարասյան կողմից արցախցու մեքենան վթարի ենթարկելու դեպքի հանգամանքները

Մայիսի 5-ին, ժամը 13:30-ի սահմաններում, ԱՀ Մարտակերտի շրջանի Դրմբոն-Մարտակերտ ճանապարհահատվածում ադրբեջանական շարասյան մաս կազմող քարշակող բեռնատարի կողմից վթարի է ենթարկվել ճանապարհի հանդիպակաց գոտով երթևեկող հայկական ավտոմեքենան, որն ընկել էր ճանապարհի աջակողմյան ձորակը:

Արցախի դատախազությունից հայտնում են, որ դեպքից անմիջապես հետո դեպքի վայր են ներկայացել ոստիկանության ծառայողները: Վարորդի և երկու ուղևորների առողջությանը լուրջ վնաս չի պատճառվել, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում դեպքի հանգամանքները, վթարի ու բախման առաջացման պատճառները, այն կանխելու հնարավորությունը, բախումը դիտավորության կամ անզգուշության հետևանք լինելը պարզելու ուղղությամբ:

Արցախում ադրբեջանական ռազմական շարասյան մեքենան հրել ու ձորակն է գցել հայկական տաքսին։