Անհնազանդության ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 48 անձ․ Ոստիկանություն

Երևանի տարբեր փողոցներում անցկացված անհնազանդության ակցիաների ընթացքում՝ այսօր մայիսի 6-ին, ժամը 14։00-ի դրությամբ, ոստիկանական բաժիններ են բերման ենթարկվել 48 անձ։ Այս մասին հայտնեցին Ոստիկանության լրատվության վարչությունից։

Քաղաքացիները բերման են ենթարկվել ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով (ոստիկանության ծառայողների օրինական պահանջը չկատարելը):

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով մայիսի 2–ից քաղաքացիները անհնազանդության ակցիաներ են անում Երևանում և Հայաստանի այլ մարզերում։