Խարդախություն՝ «Ֆեյսբուք» սոցցանցով․ Արցախի ՔԿ-ն գործն ընդունել է վարույթ

ԱՀ ՔԿ Ստեփանակերտ քաղաքի քննչական վարչությունում վարույթ է ընդունվել 2021թ. դեկտեմբեր ամսվա ընթացքում Ա. Ա.-ի կողմից ոմն Գարիկ անունով անձի հետ նախնական համաձայնությամբ, խմբով, խաբեությամբ զգալի չափերի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, Արցախի երեխաներին օգնություն տրամադրելու բարեգործական ընկերության աշխատակիցներ ներկայանալով և ի սկզբանե նպատակ չունենալով կատարել ձեռք բերված պայմանավորվածությունները էլեկտրոնային դրամապանակին գումար փոխանցելու միջոցով, ուրիշի գույքը խաբեությամբ հափշտակելու միասնական դիտավորությամբ Ստեփանակերտ քաղաքի թվով 4 բնակիչներից զգալի չափերի հասնող գումար պահանջելու, ստանալու և հափշտակելու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործը:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: