Արցախում ադրբեջանական ռազմական շարասյան մեքենան հրել ու ձորակն է գցել հայկական տաքսին

Արցախում ադրբեջանական ռազմական շարասյան մեքենան հրել ու ձորակն է գցել հայկական տաքսին, ֆեյսբուքյան իր էջում գրել է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը:

Նա նշել է, որ զոհեր ու տուժածներ չկան։

Ավելի վաղ Խաչատուր Հայրապետյանը գրել էր․«Էսօր ես ու Անուշը խելոք մեզ համար գնում էինք Հաթերք, որ մաքսիմում շատ ուսանող Թումոյում ուսման հնարավորություն ունենա: Ու վդրուգ, ոչ էս կողմ, ոչ էն կողմ՝ էն ոչխարների հոտից մեկը տենց ակուռատնի շպրտեց մեզ ձորը, ու եթե մեր տաքսու վարորդը չլիներ հմուտ, հաստատ դժվար էս պոստը անեի կամ անելուց նենց լավ դժվարությամբ ու ուշ: Ասեմ, որ լավ էլ նագլի բախվեց ու ՉԿԱՆԳՆԵՑ, չնայած նրան, որ ոչ թե ուղղակի մեզ բախվեց, այլ մինչև վերջ բրթեց-գցեց ձորը…

– Բարեկամությո՞ւն: Չեմ լսել, մենակ Մետրոյի կանգառը գիտեմ, եղբայր։

Բայց էդ մեզ չկանգնեցրեց մեր #Թումո միսիայից ու մեկ ա՝ հասանք Հաթերք ու ավելի շատ ուսանող հնարավորություն ստացավ հաճախելու #Թումո` նոր հմտություններ ձեռք բերելու։

Հետևություն`

Չպիտի ինչ-որ անհատ կամ հիվանդ հասարակություն կանգնեցի մեզ մեր իրական գաղափարից։

Հույս չունենաք… Սխալ մարդկանց են ռաստ եկել)», – մասնավորապես գրել է նա։