Այս պահին Երևանում և մարզերում բոլոր ճանապարհները բաց են. Ոստիկանություն

Այս պահին մայրաքաղաքում ու մարզերում բոլոր ճանապարհները բաց են: Այս մասին հայտարարություն է տարածեց ՀՀ ոստիկանությունը:

Նշենք, որ նախօրեին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր, որ այսօր անհնազանդության ակցիաները սկսվելու են ժամը 12-ից: Հավաքվելու են Ֆրանսիայի հրապարակում, որտեղից սկսել են մի քանի ուղղություններով երթեր:

Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 2-ից խաղաղ անհնազանդության ակցիաներ են սկսվել Երևանում, փակվել են մի շարք փողոցներ: Մայիսի 2-ից Երևանի Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքներ են իրականացվում։