Ես տեսել եմ Նիկոլի աչքերում վախը, Նիկոլ չկա․ Հայկ Մամիջանյան

Նիկոլը վաղ թե ուշ այնպիսի դավաճանության է դիմելու, որ ոստիկանությունն այսպես թե այնպես պայքարելու է նրա դեմ։ Այս մասին  Ֆրանսիայի հրապարակում Դիմադրության շարժման հանրահավաքի ժամանակ հայտարարեց Հայկ Մամիջանյանը։

«Պարզապես ուզում եմ, որ դուք պայքարեք Արցախի համար, որպեսզի հետո ստիպված չլինեք պայքարել Սյունիքի, Սեւանի, Կասկադի համար։

Ես տեսել եմ Նիկոլի աչքերում վախը։ Նիկոլ չկա: Երեկ ինձ հարցրին՝ ինչո՞ւ էին նրանք ծափահարում։ Նրանք բնազդաբար զգում են ժողովրդական ցասման վախը։

Նիկոլը երբեք չի հարգել Հայաստանի քաղաքացուն, քանի որ նրան միշտ ստով է կերակրել։ Եթե իրենց թվում է, որ մենք չենք կարող տեխնոլոգիաներ կիրառել, այստեղ բերել հերոսի կեղծ պապիկի, չենք կարող խոսել գազի ու էլեկտրաէներգիայի գներից, գնաճից, խոստանալ անվճար հաց բաժանել, ապա նրանք սխալվում են։ Մենք կարող ենք, բայց երբեք չենք անի, քանի որ հարգում ենք Հայաստանի քաղաքացիներին, իսկ երբ հարգում ես, երբեք չես ստի։

Խոսում է տնտեսական աճի մասին… Խանութներում տեսե՞լ եք գները։ Մենք չենք խոստանում, որ հեշտ է լինելու։ Շատ դժվար կլինի նորից ավերված երկիրը կառուցել, բայց մենք դա կանենք։ Մեր ժողովուրդը երբեք այդպես խղճուկ ու անպատիվ չի լինի, ինչպես Նիկոլն է։

Ես գիտեմ, որ հոգու խորքում ոստիկանները մեզ հետ են։ Բայց նրանց վրա ճնշում են գործադրվում, եւ այս ճնշումների արդյունքում մարտի դաշտում թշնամուն տապալողին ոստիկաններն այսօր տապալեցին գետնին։ Խոսքը Գրիգորի Խաչատուրովի մասին է»,- ասաց Հայկ Մամիջանյանը։