Ադրբեջանը հող է նախապատրաստում ագրեսիայի, հնարավոր է, նույնիսկ ոչ թե տեղային բնույթի, այլ լայնամասշտաբ պատերազմի համար. 3

Խնդիրն Արևմուտքի կողմից Ռուսաստանի համար երկրորդ ճակատի բացումն է

 

Սկիզբը` այստեղ

Մոսկվայի հետ հարաբերություններում Բաքուն և Անկարան հավանաբար որոշել է արդեն վա բանկ գնալ ու չեն մտածում իրենց քայլերի հնարավոր հետևանքների մասին: Կարելի է ենթադրել, որ նրանք այլևս չունեն զգուշանալու կարիք, քանի որ Ռուսաստանի հետ պատերազնը տեսնում են ոչ հեռվում…

Ադրբեջանը Ռուսաստանից Հայաստան և Հայաստանից Ռուսաստան ռազմատրանսպորտային ինքնաթիռների թռիչքներն իր օդային տարածքով արգելելուց բացի, օրերս հերքել է Ռուսաստանի ԱԳՆ ԱՊՀ երկրների 4- րդ դեպարտամենտի տնօրեն Դենիս Գոնչարի հաղորդած տեղեկությունը, թե Ադրբեջանը ներկրվող գազի դիմաց Ռուսաստանի հետ փոխադարձ հաշվարկները ռուբլով կանի:

«Երկուշաբթի օրը ԶԼՄ-ներում տեղեկություն է տարածվել, որ Ադրբեջանի Հանրապետությունը ռուբլով է վճարելու Ռուսաստանից ներկրվող գազի գումարը, այս տեղեկությունը չի արտացոլում իրականությունը»,- «Ինտերֆաքս-Ադրբեջան»-ին ասել են SOCAR-ից` Ադրբեջանի պետական նավթային ընկերությունից:

Դենիս Գոնչարն ապրիլի 25-ին հայտարարել էր, որ Մոսկվան ժամանակին միջոցներ է ձեռնարկել Արևմուտքի պատժամիջոցներից ռիսկերը նվազեցնելու համար, և ավելի ակտիվորեն է անցնում ազգային արժույթով հաշվարկներին, այդ թվում՝ Ադրբեջանի և Հայաստանի հետ։

«Բոլորս էլ գիտենք, ես բազմիցս հայտարարել եմ հանրությանը, որ 44-օրյա պատերազմի ընթացքում Ռուսաստանից օրական մի քանի անգամ կանոնավոր կերպով զենքով բեռնատար ինքնաթիռներ էին թռնում Հայաստան,- Շուշիում ապրիլի վերջին անցկացված «Հարավային Կովկաս. զարգացում և համագործակցություն» միջազգային համաժողովի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ, haqqin.az-ի տեղեկացմամբ, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:- Մենք հետևում էին Ռոստովից, Մոզդոկից բոլոր ուղղություններին։ Մեր վրացի ընկերներին խնդրել էինք փակել օդային տարածքը, և նրանք դա արեցին։

Մենք նաև խնդրել էինք մեր վրացի ընկերներին փակել այն ցամաքային ճանապարհը, որով կարելի էր զենք տեղափոխել Ռուսաստանից Հայաստան Վրաստանի տարածքով, նրանք դա էլ արեցին, և մենք երախտապարտ ենք նրանց։ Մենք նամակ ենք հղել մերձկասպյան բոլոր երկրներին՝ խնդրելով թույլ չտալ զենքով ռուսական բեռնատար ինքնաթիռների թռիչքները Հայաստան։ Մենք այն ուղարկել ենք Ղազախստան, Թուրքմենստան, Իրան։ Ցավոք, այդ ինքնաթիռները Հայաստան են մտել այդ երկրների տարածքներով։ Այդպես է եղել է, և մենք չպետք է թաքցնենք 44-օրյա պատերազմի այդ կողմը»:

«Իլհամ Ալիևն այսօր աննախադեպ հակառուսական ելույթ է ունեցել,- ֆեյսբուքյան իր էջում գրել է  «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն, պատմաբան, քաղաքագետ Արմեն Այվազյանը:- Նա անցել է բոլոր սահմանները՝ Ռուսաստանին, փաստորեն, ագրեսոր երկիր անվանելով և կոչ անելով Ուկրաինային կռվել մինչև վերջ։

Իսկ ի՞նչն է նրան ստիպել անցնել Ռուբիկոնը։ Իմ համոզմամբ, Ալիևը թյուրիմացաբար եկել է այն եզրակացության, թե Ռուսաստանը շատ շուտով պարտվելու է արևմուտքի հետ ծավալված խոշորագույն հակամարտության մեջ, որի ռազմական կողմն այս պահին առայժմ տեղայնացվել է Ուկրաինայում։  Բայց Ալիևը սխալ հաշվարկ է կատարել։

Նրա այս ինքնավստահ հակառուսական բռնկումն ի ցույց է դնում նաև, թե ում է նա առավելապես լսում և ումից է նա գերազանցապես կախված։ Ալիևը կանգնում է արևմուտքի կողքին՝ ընդդեմ Ռուսաստանի, որը նրա հզորագույն հարևանն է։ Հետևանքները Բաքվի համար կարող են լինել շատ անսպասելի ու չափազանց ցավոտ։

Ֆաշիստ Ալիևի այսօրվա ելույթը վկայում է նաև նրա վերլուծական թույլ կարողությունների, ինքնասիրահարվածության և իրական աշխարհառազմավարական իրավիճակը գնահատելու անընդունակության մասին, որոնց բոլորին էլ ժամանակին անդրադարձել եմ՝ նկարագրելով նրա հետ իմ անձնական բախումը Սթենֆորդի համալսարանում տակավին 1998 թ.՝ ընդգծելով, մասնավորապես, որ նա «ծույլ է, խորամանկ, կարճատես և անճկուն…, նարցիսիստ է, ցինիկ ստախոս, բայց վատ դերասան…: Ալիեւը հեշտությամբ ընկնում է շփոթության մեջ՝ դառնալով դանդաղամիտ ու չափից դուրս շիտակ»։

https://golosarmenii.am/art…/64862/odnazhdy-v-stenforde…#

Ալիևի ելույթն արդեն թարգմանաբար ներկայացրել են նաև որոշ ռուսաստանյան աղբյուրներ, օրինակ, այստեղ՝ https://t.me/infodeserteur/724»:

Այո, ի՞նչն է Ալիևին ստիպել անցնել Ռուբիկոնը… Ըստ հարգարժան քաղաքագետի վերոնշյալ կարծիքի, Ալիևի սխալ եզրակացությունը, թե Ռուսաստանն Ուկրաինայում շատ շուտով պարտվելու է Արևմուտքի հետ ծավալված խոշորագույն հակամարտության մեջ: Տողերիս հեղինակի կարծիքով, Իլհամ Ալիևի աննախադեպ հակառուսական ելույթը, Այվազյանի նշած պատճառից բացի, նախևառաջ, պայմանավորված է Ռուսաստանի դեմ պատերազմելու և մեր տարածաշրջանում ՌԴ-ի համար երկրորդ ճակատ բացելու թուրք- ադրբեջանական տանդեմի պլաններով, որոնց ետևում կանգնած են ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան, իսկ ավելի խորքում` ջհուդամասոնական, գլոբալիստական ուժերը: Նրանք են այդ պատերազմի ճարտարապետները և ոչ միայն խրախուսողները, այլև Ալիևից և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանից պահանջողները` իրենց ունեցած սպառնալիքների և խոստումների ողջ զինանոցի կիրառմամբ:

Ալիևի սխալ եզրակացությունը, թե Ռուսաստանը շատ շուտով պարտվելու է Արևմուտքի հետ ծավալված խոշորագույն հակամարտության մեջ, կարծում եմ, պայմանավորված է նրանով, որ, ըստ Ալիևի, այդ պարտությունն ապահովվելու է ոչ միայն Ուկրաինայում ընթացող հակամարտության, այլև, զուգահեռաբար, ՌԴ-ի դեմ թուրք- ադրբեջանական տանդեմի կողմից նախաձեռնվելիք պատերազմի արդյունքում: Պատերազմ, որը ցանկացած պահի կարող է բռնկվել Հայաստանի կամ Արցախի վրա Ադրբեջանի հարձակմամբ կամ Արցախում ռուսական խաղաղապահների նկատմամբ ինչ- որ սադրանքի արդյունքում:

Այլ խնդիր է, որ Ալիևի, Էրդողանի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի հաշվարկները հիշյալ պատերազմը սանձազերծելու դեպքում սխալ դուրս կգան, պատերազմը մեր անմիջական հարևանների համար կլինի ճակատագրական արկածախնդրություն Ռուսական բանակի ուժն իրենց վրա փորձելու արդյունքում: Թուրքիան Ուկրաինա չէ, այնտեղ սլավոններ չեն ապրում, հետևաբար բացառված չէ, որ Ռուսաստանն անհրաժեշտության դեպքում մարտավարական նշանակության միջուկային զենքով մի քանի հարվածներ հասցնի Թուրքական բանակի ռազմավարական կարևորության թիրախներին, միգուցե նաև Անկարային` ոչնչացնելով հենց Էրդողանին ու Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարությանը:

 

Արթուր Հովհաննիսյան