Մարտունիում տեղի պաշտոնյաները աշխատանքային ժամին գործուղվել էին՝ խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնություն գործադրելու

Համազգային անհնազանդության բողոքի ակցիաների շրջանակներում Մարտունիում տեղի ունեցող խաղաղ ցուցարարների ակցիաներն ուղղորդվել են սադրանքներով և ոստիկանության կողմից բիրտ ուժի կիրառմամբ։

LIVEnews.am-ի տեղեկություններով՝ Մարտունու հիվանդանոցի տնօրեն Անդրանիկ Հարությունյանը, Զոլաքար, Վարդենիկ, Ծովինար վարչական միավորների ղեկավարները, այլ գերատեսչությունների, այդ թվում ՋՕ-ի տնօրինությունը՝ Արտաշես Սարդայանի գլխավորությամբ, շուրջ 2 տասնայկի հասնող աշխատակիցներով, աշխատանքային ժամին գործուղվել էին՝ խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնություն գործադրելու։ Տեղում ծառայություն իրականացնող ոստիկանները փաստացի իրականացնում էին վերջիններիս հրահանգները, որի արտոնությունը, ըստ մեր տեղեկությունների, ստացել էին մարզպետի հանձնարարկանով։

Ակտիվ ներգրավվածություն էին ցուցաբերում նաև մարզպետի կողմից ուղարկված սադրիչներ, որոնք ոստիկանների հետ համատեղ ուժ էին կիրառում ցուցարարների նկատմամբ։