Մեկնարկել է ընդդիմության երթը Ֆրանսիայի հրապարակից

Ընդդիմության հանրահավաքի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին այսօր մահացած ցուցարարի հիշատակը։

«Դիմադրություն» շարժման առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը նշեց, որ դեպքը տեղի է ունեցել նաև այն պատճառով, որ հրապարակում շտապօգնության մեքենա չկար։

Վատացել էր ակտիվիստներից մեկի ինքնազգացողությունը, նրան տարել էին հիվանդանոց, սակայն կյանքը փրկել չէր հաջողվել։