Գերմանիայի էկոնոմիկայի նախարարը հայտարարել է երկրում բենզինի պակասի հնարավորության մասին

Գերմանիայի արևելքը կարող է բենզինի պակասի առաջ կանգնել ռուսական նավթի էմբարգոյի պատճառով, RTL Direkt-ի եթերում նախազգուշացրել է Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեկը։

«Ցավոք, չի կարելի բացառել դեֆիցիտը: Դա կարող ենք լուծել, բայց հնարավոր է մի կարճ ժամանակ նավթը սակավ լինի, հետևաբար և բենզինը։ Իհարկե, մենք աշխատում ենք, որ դա տեղի չունենա»,- հայտնել է նախարարը։

Երկրի արևելքը կախված է Շվեդ քաղաքի նավթավերամշակման գործարանից, որն օգտագործում է Ռուսաստանից ստացվող էներգիան։

Ավելի վաղ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել էր, որ ԵՀ-ը, որպես Մոսկվայի դեմ պատժամիջոցների նոր՝ վեցերորդ փաթեթի մաս, կառաջարկի փուլ առ փուլ արգելել ռուսական սև ոսկու բոլոր ներմուծումները ԵՄ։