Կառավարությունը որոշեց վճարել «Նաիրիտ գործարանի» 216 աշխատակիցների աշխատավարձը

Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 5-ի նիստում ընդունել է որոշում, որով նախատեսվում է ապահովել «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի աշխատակիցների աշխատավարձի վճարումը։

Ըստ հիմնավորման՝ Նաիրիտ գործարանի տեխնիկական անվտանգության համակարգի սարքավորումներում առկա հրդեհապայթունավտանգ և այլ քիմիական նյութերի պահպանումն իրականացնում են 216 աշխատակիցները, որոնցից 142 աշխատակից ուղղակիորեն որպես մասնագետ իրականացնում են տեխնոլոգիական համակարգերում, տարողություններում և սարքավորումներում առկա քիմիական նյութերի անվտանգ պահպանությունը, համաձայն գործող տեխնիկական հրահանգների, ովքեր աշխատում են 24-ժամյա ռեժիմով, 4 հերթափոխով:

Ըստ համապատասխան հաշվարկների գործարանի 2022-ի բոլոր՝ թվով 216 աշխատակիւցների աշխատավարձները, դրան հավասարեցված այլ վճարները ներառյալ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված հարկերը և այլ պարտադիր վճարների մեկ ամսվա հաշվարկային գումարը կազմում է մոտավորապես 31000.0 հազ. դրամ, իսկ 12 ամսվա համար կազմում է մոտավորապես 372000.0 հազ. դրամ: