Բայդենը սայլակին նստած հաշմանդամ մարզիկին խնդրել է․․․ չցատկել

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, երբ լուսանկարվում էր օլիմպիականների, այդ թվում՝ անվասայլակով պարաօլիմպիականների հետ, մարզիկներին խնդրել է չցատկել։ Հեռարձակումն իրականացվել է Սպիտակ տան Յութուբի պաշտոնական ալիքով։

Միջադեպը տեղի է ունեցել չորեքշաբթի՝ ԱՄՆ նախագահի նստավայրում։ Բայդենը և նրա կինը՝ Ջիլը, ընդունելություն են կազմակերպել ազգային օլիմպիական թիմի մարզիկների համար, ովքեր մրցում էին 2020 թվականի ամառային օլիմպիական խաղերին Տոկիոյում և 2022 թվականի ձմեռային օլիմպիական խաղերին Պեկինում:

Միջոցառման ավարտին բոլոր մարզիկները հերթ են կանգնել՝ ամերիկացի առաջնորդի հետ համատեղ լուսանկարվելու համար։ Բայդենը նախ բարձրաձայն բղավել է. «Մի՛ ցատկիր»։ Իսկ հետո իր կողքին կանգնած մարզիկին ասել է, թե որ կողմում է լուսանկարիչը։ Այս մեկնաբանություններից հետո ձայնագրության ձայնը ժամանակավորապես անջատվել է։

Նախագահի ոչ տեղին կատակներով դրվագը արագորեն տարածվել է համացանցում։ Սոցցանցերի օգտատերերը դատապարտել են քաղաքականապես ոչ կոռեկտ արտահայտությունները:

«Ոչինչ չես ասի, նա լավ սատարեց պարաօլիմպիկ մարզիկներին «Մի՛ ցատկիր» արտահայտությամբ, երբ նրանք ֆիզիկապես չեն կարող դա անել»,- գրել է մեկնաբաններից մեկը։

«Հետաքրքիր է, որքա՞ն ժամանակ է նա պատրաստել այս կատակը»,- գրել է մեկ ուրիշը: