Մոսկվան շահագրգռված է, որ երկրում իրավիճակը հնարավորինս շուտ կայունանա․ Պեսկով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Հայաստանը Ռուսաստանի գործընկերն է և մեծ բարեկամը: Ռուսաստանը շահագրգռված է, որ Հայաստանում որքան հնարավոր է շուտ ավարտվի դժվարին շրջանը և կայունության շրջան լինի, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է «ՌԻԱ Նովոստին»։

«Դա ամբողջությամբ Հայաստանի ներքին գործն է: Հայաստանը, ինչպես գիտեք, մեր դաշնակիցն է, նա մեր գործընկերն է մեզ համար մի քանի կարևոր ինտեգրացիոն ձևաչափերում: Հայաստանը մեր մեծ բարեկամն է: Եվ հետևաբար, մենք, իհարկե, շահագրգռված ենք, որ որքան հնարավոր է շուտ, այս շրջանն ավարտվի, և կրկին կայունության շրջան սկսվի»,- ասել է Պեսկովը։

Նա նաև նշել է, որ Հայաստանում կայունության շրջանը «հնարավորություն կտա աստիճանաբար շարժվել դեպի Ղարաբաղի վերաբերյալ այն եռակողմ համաձայնագրերի իրագործումը, որը վերջնական տեսքի է բերվել Ռուսաստանի նախագահի մասնակցությամբ, ինչպես նաև ընդհանուր առմամբ զարգացման առումով։