Քաշքշուկ «Հրազդան» մարզադաշտի մոտ. փորձեցին բերման ենթարկել պատգամավոր Արամ Վարդևանյանին (տեսանյութ)

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լևոն Քոչարյանի և «Հայաստան. Խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանի գլխավորած ընդդիմադիրների երթը մեկնարկել է «Դալմա Մոլ»-ի մոտից և շարժվում է դեպի Հաղթանակի կամուրջ:

Ոստիկանները հանգիստ ուղեկցում են նրանց: Ակցիայի մասնակիցները ոստիկաններին տեղեկացրին, որ երթը հասնելու է մինչև Ֆրանսիայի հրապարակ:

Ակցիայի մասնակիցները վանկարկում են՝ «պայքար», «միացում», ապա սկսեցին երգել «Զարթիր, լաո» երգը: Հրմշտոց և քաշքշոց սկսվեց։

Ոստիկանները քաշքշելով փորձեցին բերման ենթարկել նաև Արամ Վարդևանյանին, սակայն քիչ անց բաց թողեցին: Ոստիկաններին հաջողվեց բացել ճանապարհը, երթը շարունակվեց մայթով:

Նշենք, որ այսօր վաղ առավոտից  քաղաքացիները կրկին կաթվածահար են արել մայրաքաղաքի մի շարք փողոցներ: