Փոխարենը զինում ենք Կիևին. բրիտանացիներին զայրացրել է էժան մթերք գնելու նախարարի խորհուրդը

Բրիտանական «Դեյլի մեյլ» թերթի ընթերցողները զայրացած մեկնաբանություններ են արել շրջակա միջավայրի նախարար Ջորջ Յուստիսի վրա այն ​​բանից հետո, երբ նա խորհուրդ է տվել հրաժարվել «բրենդային» ապրանքանիշերից՝ հօգուտ էժան ապրանքների՝ թանկացումների պայմաններում։

«Եկեք Ուկրաինայում կոնֆլիկտ բռնկենք, նրանց կուղարկենք ամբողջ գումարը  և հետո կասենք, որ մեզ միջոցներ չեն մնացել ներքին ճգնաժամը հաղթահարելու համար»,- հեգնել է ընթերցողը։

«Բայց առանց որևէ խնդրի կարելի է հատկացնել 300 միլիոն, որպեսզի Ջոնսոնը գալիք ընտրություններում ավելի ներկայանալի լինի և կարողանա ձևացնել, թե օգնում է Ուկրաինային»,- գրել են մեկնաբանություններում։

«Իսկ ինչո՞ւ այս պայծառ միտքը մեր գլխում չծագեց»,- հեգնանքով ավելացրեց մեկ ուրիշը։

«Շատերն արդեն այդպես էլ ապրում են․ դուք այնքան անտեղյակ եք հասարակ մարդկանց աշխարհի նորություններին»,- նշել են օգտատերարեից մեկը:

«Հաջորդ ընտրություններում նրա վերջը կգա»,- մռայլ մեկնաբանել է բրիտանացին։

«Այդ մարդկանցից ոչ մեկը նվազագույն հոգատարություն կամ անհանգստություն չի ցուցաբերում Անգլիայի սարսափեցնող ճգնաժամի վերաբերյալ», – եզրափակել է օգտատերը: