Քոչար-Վաղարշյան խաչմերուկում ոստիկանները մայթից բերման ենթարկեցին փողոցն արդեն բացած ցուցարարներին (տեսանյութ)

Այսօր՝ մայիսի 5-ի առավոտից կրկին Երևանում սկսվել են անհնազանդության ակցիաները. քաղաքացիները կրկին կաթվածահար են արել մայրաքաղաքի մի շարք փողոցներ: Մասնավորապես փակ են փողոցներ Դավիթաշենում, Քոչար-Վաղարշյան փողոցների խաչմերուկը:

Ակցիայի մասնակիցները սկսեցին վանկարկել՝ «հայեր, միացեք»:

Քիչ անց ոստիկանները Քոչար-Վաղարշյան խաչմերուկից սկսեցին բերման ենթարկել ցուցարարներին, ընդ որում, այնտեղ արդեն ակցիայի մասնակիցները բացել էին փողոցը և նրանց բերման ենթարկեցին մայթից:

Դրանից քիչ հետո դեռևս այդտեղ գտնվող ցուցարարները աղբամաններով փակեցին փողոցը: Նորից ժամանեցին ոստիկաններ և 5 րոպե ժամանակ տվեցին ճանապարհը բացելու համար: Իրավապահները դուրս բերեցին աղբամանները ճանապարհից և վերականգնեցին երթևեկությունը: