Արցախի դրոշը տեղադրվեց նաև ԱԳՆ-ի շենքի ներսում

Ընդդիմադիրների պահանջը՝ Արցախի դրոշի տեղադրումը ԱԳՆ շենքի ներսում, կատարվեց։ Բանակցություններից հետո ոստիկանները թույլ տվեցին Իշխան Սաղաթելյանին Արցախի դրոշը տեղադրել նաև ԱԳՆ շենքի ներսում։
«Մեր առաջ փակ դռներ չկան։ Որ դուռն ուզենք քացով ենք խփելու բացենք, որն ուզենք ՝ ձեռով։ Ձեր առաջ այլևս փակ դուռ չկա», – հայտարարեց Սաղաթելյանը։

 

Ընդդիմադիրները «առանց ՆԻկոլ Հայաստան», «առանց թուրքի Հայաստան» և «Նիկոլ դավաճան» վանկարկելով շարունակեցին երթը։