Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանը հերթական սուտ և շատ վտանգավոր հայտարարությունն արեց

Այս ամբողջ շոուի շրջանակներում քիչ առաջ Նիկոլ Փաշինյանը հերթական սուտ և շատ վտանգավոր հայտարարությունն արեց, թե իբր Մադրիդյան սկզբունքներով Արցախը ճանաչում էին Ադրբեջանի մաս:

Այդ սկզբունքներից առաջինն ասում է՝

1) ԼՂ վերջնական իրավական կարգավիճակը կորոշվի պլեբիսցիտի միջոցով, որը ԼՂ բնակչությանը ընձեռում է կամքի ազատ և իրական արտահայտում: Պլեբիսցիտի ժամկետներն ու մանրամասները կողմերը կհամաձայնեցնեն ապագա բանակցություններում, ինչպես նկարագրված է 9-րդ կետում: ԼՂ բնակչություն ասելով հասկացվում են 1988 թ. ազգային համամասնությունով ԼՂԻՄ-ում ապրող բոլոր ազգերը այնպիսի էթնիկ համամասնությամբ, ինչպես եղել է մինչև հակամարտության սկիզբը: Պլեբիսցիտի ընթացքում հարցի կամ հարցերի ձևակերպման սահմանափակում չի լինելու և կարող է թույլ տալ յուրաքանչյուր կարգավիճակի հնարավորություն:

Հղումը՝ http://www.aniarc.am/…/25/madrid-principals-armenian-text/

Անգամ նշած է, որ 1988 թվի ազգային կազմով, ըստ որի` հայերը բացարձակ մեծամասնություն են, ուստի հանրաքվեի ելքն էլ հստակ է լինելու: Ինչպես էլ կարդաս, ոնց էլ մեկնես, ինչ էլ անես, չես ստանա՝ Արցախ Ադրբեջանի կազմում: Անգամ Ալիևն էր ժամանակին ասում, որ իրեն ստիպում էին ճանաչել Արցախի անկախությունը:

Դա արձանագրելու փոխարեն ընդդիմությունը լքեց դահլիճը, իսկ իշխանական պատգամավորները երջանիկ ծափերով գոչեցին՝ «Նիկոլ վարչապետ»:

Այս դրվագով արտահայտված է մեր ամբողջ ողբերգությունը, նրանք նույնիսկ չհասկացան, թե ինչ է ասում ՀՀ վարչապետը, դա կարևոր չի, կարևորը քանի դեռ Փաշինյանը վարչապետ է, իրենք էլ կլինեն՝ պատգամավոր, ուստի՝ «թագավորն ապրած կենա» տրամաբանության կամ իրականում՝ տրամաբանության բացակայությամբ պետք է անխնա ծափահարել:

Իսկ զուգահեռ իրականության մեջ Ալիևը հենց այս պահերին խոսում է «Զանգեզուրի միջանցքի» մասին…

Պետական շահ չկա, կա նեղանձնական կուսակցական շահ, ուրիշ ոչինչ:

Հ.Գ. Պատերազմից հետո մի ելույթ է ունեցել ԱԺ–ում, որտեղ էլի որոշ պատգամավորներին ծափահարեցին, բացառությամբ՝ հատուկենտ մարդկանց, մեկը՝ ես էի: Պարտությունից, կորուստներից ու զոհերից հետո ինչի՞ն ծափ տաս, այդպես էլ չհասկացա…

Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան էջից