Նյու Յորքի բարերից մեկում ուկրաինացին հարձակվել է հայրենակցի վրա՝ կարծելով, թե ռուս է

Բրուքլինի բարերից մեկում ուկրաինացին կոտրված շշով հարձակվել է հայրենակցի վրա՝ կարծելով, թե նա ռուս է, քանի որ խոսել է ռուսերեն, գրում է «Նյու Յորք փոստը»-ը։

«Անդրի Մելեշկովը, որը ծնվել և մեծացել է Արևելյան Ուկրաինայում, ունի ռուս մայր: Նա պատմել է, որ եղել է Signature կարաոկե բարում՝ նշելով ընկերոջ ծննդյան տարեդարձը… երբ 31-ամյա Օլեգ Սուլիման նստել է իր սեղանի շուրջ և սկսել է հայհոյել նրան ու ընկերներին»,- նշում է թերթը։

Թերթի տվյալներով՝ Սուլիման Մելեշկովին ասել է, թե նա ռուսի նման է։ Վերջինս նշել է, որ ուկրաինացի է, սակայն հայրենակիցը չի հավատացել։

«Մենք նրան հանգստացնելու համար անցանք ուկրաիներենի, բայց դա նրան ավելի ու ավելի էր զայրացնում, և նա սկսեց մեզ խնդրել թարգմանել բառեր՝ ապացուցելու համար, որ ուկրաինացի ենք», – թերթին պատմել է Մելեշկովը:

Այնուհետ, գրում է թերթը, նա վերցրել է գարեջրի երկու շիշ, ջարդել իրար ու սուր եզրերով հարվածել Մելեշկովի պարանոցին ու դեմքին։

Ինչպես նշում է «Նյու Յորք փոստը», տվյալները ցույց են տալիս, որ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր ամբողջ աշխարհում ավելացել են ռուսների կամ Ռուսաստանի նկատմամբ հավատարմություն ցուցաբերողների դեմ ատելության հողի վրա հանցագործությունները։