Քաղաքացիները փակել էին Բաղրամյան պողոտան (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով այսօր առավոտյան քաղաքացիները վերսկսել են անհնազանդության ակցիաները։ Նրանք փակել էին Երևանի ամենաբանուկ պողոտաներից մեկը՝ Բաղրամյանը, աղբամանները բերելով փողոցի կենտրոն, կանգնել են մեջտեղում՝ վանկարկելով «Նիկոլ, դավաճան»։ Ապա տեղափոխվել են դեպի Օրբելի գետնանցումի տարածք։