ԱԺ-ը շարունակում է նիստի աշխատանքները․ՄԻՊ-ը կներկայացնի տարեկան զեկույցը. ՈՒՂԻՂ

Խորհրդարանն այսօր շարունակում իր աշխատանքը՝ առանցի ընդդիմադիր խմբակցութունների մասնակցության։ Քվեարկության կդրվեն մի շարք նախագծեր։

Օրվա ընթացքում տեղի կունենա Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամի ընտրությունը։ Անավարտ է մնացել Հայաստանի Հանրապետության դատախազության 2021 թվականի գործունեության մասին հարցի քննարկումը։

Նիստի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը կներկայացնի «2021 թվականին Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին» տարեկան հաղորդումը եւ «Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2021 թվականի գործունեության վերաբերյալ» տարեկան զեկույցը։

Օրվա երկրորդ կեսին նախատեսվում է հարցուպատասխան՝ պատգամավորները հարցեր կուղղեն Կառավարության անդամներին։