Երևանում անհնազանդության բողոքի ակցիաները վերսկսվել են․ փակ է Կիևյան կամուրջը

Այսօր՝ մայիսի 4-ի առավոտից կրկին Երևանում սկսվել են անհնազանդության ակցիաները, փակվել են մի շարք փողոցներ: Մասնավորապես, փակ է Կիևյան կամուրջը, Բաղրամյան-Օրբելի խաչմերուկը:

Կիևյան կամուրջը փակվել է բետոնախառնիչ, բեռնատար մեքենաներով: Քիչ անց այստեղ եկան սև ու կարմիր բերետներով ոստիկաններ, որոնք անմիջապես սկսեցին բերման ենթարկել ակցիայի մասնակիցներին:

Ակցիայի մասնակիցներն օգտվելով առիթից միկրոավտոբուսն օգտագործեցին որպես հարթակ ու սկսեցին վանկարկել՝ «առանց Նիկոլ Հայաստան»։

Կիևյան կամուրջը դեռևս փակ է, քանի որ բետոնախառնիչ մեքենան չեն կարողանում տեղաշարժել: