Հայտնի է ընդդիմության վաղվա օրակարգը

Անընդհատ ասում են՝ բա որ Նիկոլը գնա, ի՞նչ ա լինելու։ Ինչպիսի՞ կառավարություն է ձևավորվելու։ Նիկոլին հեռացնելուց հետո ձևավորվելու է ազգային համաձայնության կառավարություն։ Այդ կառավարությունը լինելու է ժամանակավոր, դա չի լինելու որևէ կուսակցության, որևէ անհատի կառավարություն։ Այս մասին քիչ առաջ Երևանի Ֆրանսիայի հրապարակում հայտարարեց Իշխան Սաղաթլյանը։
«Նոր կառավարությունը չի լինելու դաշնակցական, հանրապետական, քոչարյանական կամ որեւէ մեկի կառավարություն։ Լինելու է հայ ժողովրդի կարող ուժերից բաղկացած ազգային կառավարություն, որի մեջ ընդգրկվելու են մեր ժողովրդի պրոֆեսիոնալ, լավագույն զավակները, ովքեր կստանձնեն պատասխանատվություն և երկիրը դուրս կբերեն այս վիճակից»,- հայտարարեց Սաղաթելյանը։

Այնուհետև Ի. Սաղաթելյանը կոչ արեց վաղը 15։30 լինել Ֆրանսիայի հրապարակում՝ պահանջելու Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, իսկ մինչ այդ անհնազանդության զանգվածային ակցիաներ են լինելու 12։00-14։00-ն։

«Վաղը ԱԺ-ում տեղի է ունենալու կառավարության հետ հարցուպատասխան, ժամը 16։00-ին Նիկոլը գալու է Ազգայի ժողով։ Մենք պետք է 15։30-ին լինենք այս հրապարակում իր հրաժարականի հանրային պահանջը ներկայացնելու համար։
Շատ կարևոր է, որ վաղը լինի իրական գործադուլ, կարևոր է, որ դասադուլն ավելի լայն ծավալի վերածվի»,- ասաց Սաղաթելյանը։։