Ես պատերազմի ժամանակ չեմ վիրավորվել, բայց միացել եմ պատերազմին մասնակցած վիրավոր ընկերներիս (տեսանյութ)

44-օրյա պատերազմին մասնակցած ու  հաշմանդամ դարձած մեր տղաներն այսօր միացել էին Համազգային Դիմադրության շարժմանը՝ անհնազանդության բողոքի ակցիա իրականացնելով Հերացի-Աբովյան պուրակ տանող փողոցների խաչմերուկում։

Պատերազմի մասնակիցներին միացել էր նաև ավտովթարի հետևանքով  հաշմանդամ դարձած Էրիկ Խաչատուրյանը։

LIVEnews.am կայքի լրագրող Արմինե Սիմոյանի հետ հարցազրույցում Էրիկը հստակ ասում է, որ ինքը  պատերազմի մասնակից չէ,  ոտքերը կորցրել է վթարի հետևանքով, իսկ բողոքի ակցիային միացել է ի նշան համերաշխության պատերազմի ժամանակ վիրավորված մեր տղաների, քանի որ ինքն էլ համոզված է, որ հանուն Հայաստանի անվտանգության ու Արցախի ապագայի Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա։

«Ես պատերազմի ժամանակ չեմ վիրավորվել, ես վթարի հետևանքով եմ վիրավորվել։ Ես միացել եմ պատերազմին մասնակցած իմ ընկերներին, ովքեր մահը աչքի առաջ ունենալով՝ կռվել են, որ մենք կարողանանք մեր հողի վրա ամուր քայլել»,-ասում է Էրիկ Խաչատուրյանը։

Սակայն որոշ իշխանական ֆեյքեր ու իշխանահաճո անպատասխանատու անձինք, սկսել են սոցցանցերում հայհոյախոս, զրպարտիչ գրառումներ տարածել Էրիկ Խաչատուրյանի հասցեին, փորձելով անհիմն վիրավորել ու վարկաբեկել ազնիվ երիտասարդին, թե իբր Էրիկը ներկայանում է որպես պատերազմի մասնակից։

Ստորև տեղադրում ենք տեսանյութի այն հատվածը, որտեղ Էրիկ Խաչատուրյանը պարզ ասում է իր հաշմանդամության պատճառը ու բողոքի ակցիային միանալու նպատակը։

Մանրամասները՝ տեսանյութում