Գերմանիայի կանցլեր Շոլցը հրաժարվել է Կիև գնալ Զելենսկու արարքի պատճառով

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը ZDF-ին ասել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ Կիևում իր գերմանացի գործընկեր Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին ընդունելու մերժումը խանգարում է Գերմանիայի կառավարության ղեկավարին այցելել նախկին խորհրդային հանրապետություն։

Bild տաբլոիդը, հղում անելով ուկրաինական կառավարության շրջանակներին, հայտնում է, որ Զելենսկին հրաժարվել է հյուրընկալել Շտայնմայերին Կիևում՝ վերջին տարիներին «Ռուսաստանի հետ ունեցած սերտ կապերի պատճառով»։ Հրատարակչության տվյալներով՝ վերջինս ծրագրել էր Ուկրաինա այցելել ապրիլի 13-ին։ Շտայնմայերը բացատրել է, որ պատրաստ է Լեհաստանից, Լիտվայից, Լատվիայից և Էստոնիայից գործընկերների հետ մեկնել Կիև, սակայն այնտեղ իր ներկայությունը համարվել է անցանկալի։

«Դա խանգարում է կանցլերի այցին Կիև»,- ասել է Շոլցը՝ խոսելով Ուկրաինա այցելելու հնարավորության մասին։

Շտայնմայերին ընդունելուց հրաժարվելը կանցլերը «բավական ուշագրավ իրադարձություն» է անվանել։