Քադիրովը հայտնել է, որ ուկրաինական զորքերը Լուգանսկում գնդակոծել են սեփական դիրքերը

Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը հայտնել է, որ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունում Լուգանսկի և Չեչնիայի մարտիկների հարձակման ժամանակ ուկրաինական զորքերը խուճապի պատճառով հրետանային կրակ են արձակել սեփական ուժերի դիրքերի ուղղությամբ։ Գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Բանդերականների ոչնչացման աշխատանքները շարունակվում են, գրոհն արագ է ընթանում: Առգրավվել են Ուկրաինայի զինված ուժերի զինծառայողների կողմից շտապ լքված զենք-զինամթերքը: Ուկրաինացի զինվորականների շարքերում խուճապ է նկատվում, ինչի հետևանքով հակառակորդը հրետանի է կիրառել սեփական անձնակազմի դիրքերի վրա, որով անգնահատելի օգնություն է ցուցաբերվել ռուսական զորքերին»,- հայտնել է Չեչնիայի ղեկավարը։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։