Պոլիտեխնիկի մի խումբ ուսանողներ միացել են անհնազանդության բողոքի ակցիային (տեսանյութ)

Պոլիտեխնիկի մի խումբ ուսանողներ միացել են Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության բողոքի ակցիային։ Նրանք փակել են բուհի դիմացի՝ Տերյան փողոցի հատվածը։ Միաժամանակ հնչում է «Հայե՛ր, միացե՛ք» երգը։
Հիշեցնենք, այսօր առավոտից Երևանում ընթանում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաներ, անհնազանդության գործողություններ։ Ճանապարհներ են փակված նաև մարզերում։