Հայաստանի ընդդիմությունը վերսկսում է Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաները. ռուսական առաջատար լրատվականների անդրադարձը

ՏԱՍՍ-ը անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցող գործընթացներին՝ նշում է, որ Հայաստանի ընդդիմությունը վերսկսում է Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաները:

Հայ ընդդիմադիր ակտիվիստների խմբերը երեքշաբթի առավոտյան կրկին սկսել են փակել Երևանի կենտրոնական փողոցները՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Բողոքի ակցիաները իրական ժամանակում հեռարձակվում են տեղական լրատվամիջոցներով։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

Հայաստանի ոստիկանությունը ձերբակալում է Երևանի կենտրոնում փողոցները փակող ցուցարարներին՝ ընդդիմության կողմից հայտարարված քաղաքացիական անհնազանդության ակցիաների շրջանակում, հայտնում է «Ինտերֆաքս»-ի թղթակիցը։

Երեքշաբթի օրը Երևանի ոստիկանությունը բերման է ենթարկել ընդդիմության 70 ներկայացուցիչների, որոնք առավոտից փակել էին Երևանի փողոցները, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են ոստիկանության մամուլի ծառայությունից։

Ապրիլի 25-ից Հայաստանի ընդդիմությունը բողոքի ցույցեր է անցկացնում ողջ Հայաստանում, քանի որ կարծում է, որ իշխանությունների քաղաքականությունը «կործանարար է Հայաստանի և չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համար, սպառնում է հայկական կողմին ոչ միայն նոր զիջումներով, այլև պետականության կորստով»։ Գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն: