Փակ է Երևան-Արտաշատ մայրուղին. այնտեղ է նաև Տիգրան Աբրահամյանը

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով քաղաքացիները փակել են Երևան-Արտաշատ մայրուղին։ Մեծ թվով ոստիկանական ուժեր են կենտրոնացված ճանապարհի այդ հատվածում։ Քաղաքացիների հետ ճանապարհը փակել է նաև ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Նշենք, որ վաղ առավոտից Դիմադրության շարժման մասնակիցները կաթվածահար են արել մայրաքաղաքի մի շարք փողոցներ։ Ոստիկանները ակցիայի մասնակիցներին բերման են ենթարկում՝ բռնի ուժ կիրառելով։ Ակցիային միացել են նաև Հանրապետության մի շարք բնակավայրեր։