Երևան-Սևան մայրուղու երթևեկությունը վերականգնված է․ 8 անձ բերման է ենթարկվել․ Ոստիկանության

Այս պահին Երևան-Սևան ավտոճանապարհի երթևեկությունը վերականգնված է։ Այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության վարչությունից:

Ակցիայի մասնակիցներից 8 անձ բերվել է ոստիկանությունը Վարչական իրավախախտումների օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար (ոստիկանության ծառայողների օրինական պահանջը չկատարելը):

Ավելի վաղ հայտնել էինք, որ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիայի դուրս ելած քաղաքացիները երկկողմանի փակել էին Սևան-Երևան մայրուղին։