Պատերազմում զոհվածի որդուն ոստիկանները գետնին տապալելով բերման են ենթարկում (տեսանյութ)

Անհնազանդության ակցիայի ժամանակ Երևանի Բաղրամյան պողոտայից այսօր՝ մայիսի 3-ին, կարմիրբերետավորները, բիրտ ուժ կիրառելով, բերման են ենթարկել Արցախյան պատերազմում զոհվածի որդուն՝ Սերգեյ Ասատուրովին։

Մի քանի կարմիր բերետավորներ Ասատուրին քաշքշելով գետնին են տապալում, ապա բերման ենթարկում։

Ասատուրովը բերման ենթարկելիս պնդում էր, որ իրեն ոստիկանները հարվածել են և հայհոյել։

«Ո՞վ էր ինձ խփում, ո՞վ էր ինձ հայհոյում»,- ասում էր նա։

Հավելենք, որ Սերգեյ Ասատուրովը նաև ՀՀ ուժային եռամարտի հավաքականի գլխավոր մարզիչն է, միջազգային կարգի սպորտի վարպետ, դասավանդում է «Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի Ֆիզիկական կուլտուրայի և քաղաքացիական պաշտպանության ամբիոնում։

Մանրամասները՝ NEWS.am-ի տեսանյութում