Կուսակցապետին զայրացրել են Թուրքիայի վերաբերյալ Զելենսկու խոսքերը

Թուրքիայում դժգոհություն է առաջացրել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարությունը Թուրքիայի վերաբերյալ, հայտնում է Ermenihaber.am-ը:

Նախօրեին Ուկրաինայի նախագահը նշել էր, որ մի կողմից Թուրքիան աջակցում է Կիևին կարևոր հարցերում, բայց մյուս կողմից ռուս զբոսաշրջիկների համար հետաքրքիր տուրեր է կազմակերպում:

Ի պատասխան այս խոսքերի` Թուրքիայի «Ազգայնական շարժում կուսակցության» (ԱՇԿ-MHP) նախագահ Դևլեթ Բահչելին Զելենսկուն հորդորել է «զգույշ լինել» իր հայտարարություններում:

«Զելենսկին պետք է հարգալից վերաբերմունք ցուցաբերի  թուրք ժողորդի, թուրքական կառավարության և Թուրքիայի Հանրապետության նկատմամբ։ «Ավելի լավ կլիներ, եթե Զելենսկին վստահեր թուրք ժողովրդին, և ոչ թե Հունաստանին»,-ասել է ազգայնական կուսակցապետը:

Վերջինս նաև հիշեցրել է, որ Թուրքիայի նախագահը շարունակում է «ջանքեր գործադրել»  Ուկրաինայում կայուն և մնայուն հրադադար հաստատելու համար: