Ռուբինյանը և Քըլըչը մայիսի 3-ին քննարկելու են «առաջիկայում ձեռնարկվելիք տարբեր քայլեր». Չավուշօղլու

Առաջիկա երեքշաբթի օրը Վիեննայում կայանալիք Հայաստանի և Թուրքիայի հատուկ բանագնացների հանդիպմանը քննարկվելու են «առաջիկայում ձեռնարկվելիք տարբեր քայլեր», հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը:

«Սահմանները կրկին որոշելու հարցում համաձայնություն է կայացվել: Ինչպե՞ս է սա արվելու: Համատեղ հանձնաժողո՞վ է հիմնվելու: Ադրբեջանի հետ նման հանձնաժողով ստեղծելու որոշում է կայացվել»,– ասել է Մևլյութ Չավուշօղլուն Լատինական Ամերիկայից վերադարձի ճանապարհին: