Գիտենք, որ դուք պատգամավոր եք, բայց մեզ հրաման են տվել ձեզ բերման ենթարկել․ ոստիկանը՝ Վարդևանյանին (տեսանյութ)

«Խաղաղ անհնազանդության ակցիաների ժամանակ մեզ մոտեցան ոստիկաններ, որոնցից երկուսը որոշեցին բերման ենթարկել ինձ։ Բայց պարզվեց, որ  այդ երկու ոստիկաններն առնչություն չունեին ոստիկանական համակարգի հետ»,- այս մասին  Ֆրանսիայի հրապարակում ճեպազրույցի ժամանակ ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։

Ոստիկանների ու իր մեջ տեղի ունեցածն այսպես ներկայացրեց պատգամավոր Վարդևանյանը՝ ասելով․«Այդ ոստիկաններից մեկը, հավանաբար անձրևի պատճառով սայթաքեց ընկավ, ես ևս ընկա։ Ասացի՝ բա ամոթ չէ՞։ Երկու ոստիկանները հարցրին՝ ի՞նչն է ամոթ, քեզ բերման ենք ենթարկում։ Իսկ մեքենայի մեջ ասացի՝ հանցանք եք գործում, քանի որ պատգամավորի եք բերման ենթարկում։ Նրանք ինձ պատասխանեցին՝ պարոն Վարդևանյան գիտենք, որ դուք պատգամավոր եք, բայց մեզ հրաման են տվել։ Կարճ ժամանակ անց ոստիկանների հրամանատարը եկավ ու խնդրեց ինձ դուրս գալ ու քաշելով հանեցին մեքենայից»։

Պատգամավոր Վարդևանյանը հիշեցրեց, որ նման դեպք տեղի է ունեցել նաև պատգամավոր Աշոտ Սիմոնյանի նկատմամբ։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն անդրադարձավ նաև ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանի կողմից լրատվամիջոցի ներկայացուցիչների նկատմամբ կիրառած կոշտ, բիրտ գործողություններին։ Պատգամավորը տեղեկացրեց, որ փաստաբան Վահան Հովհաննիսյանը արդեն իսկ հաղորդում է ներկայացրել այդ դեպքի կապակցությամբ։

Մանրամասները՝ տեսանյութում