ՄԱՐԴԱՍՊԱՆԸ․ ինչ այսօր կատարվում է Հայաստանում, ոչ այլ ինչ է, քան պետական ահաբեկչություն

Այն ինչ այսօր կատարվում է Հայաստանում, ոչ այլ ինչ է, քան պետական ահաբեկչություն։

Բութ, անասնական դեմքերով, շատերը դիմակավորված սարսափազդու տեսքով մենթեր, որոնք գլխավոր ճիվաղի հրամանով բացահայտ բռնություններ են գործադրում ցուցարարների նկատմամբ։ Դրանց գործողություններից պարզ է դառնում, որ դրանք համոզված են, որ ոչ միայն անպատիժ են մնալու, այլև ով ավելի շատ աչքի կընկնի իր բարբարոսությամբ, առավել բարձր վարձատրության և պարգևների կարժանանա։ Բռնության կադրերը հաճույք են պատճառում ճիվաղին, դա անհամբեր սպասում է արյան «բուրմունքին», իր երջանկության գագաթնակետին հասնելու համար, ինչպես 2008 թ․ 10 զոհերի, պատերազմի հազարավոր զոհերի, ինչպես վրաերթի ենթարկված հղի կնոջ դեպքերում։

Այլևս արդարացված են բոլոր մեթոդները հայրենիքը թշնամուն նվիրող, մարդասպան-ճիվաղից ազատվելու համար։

Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից