Դիմակավորված ոստիկաններ, կեցցե´ք․ այսօր ձեզ պահեցիք իսկական վայրագի պես

ՀՀԿ ԳՄ անդամ, Պն նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Դիմակավորված ոստիկաններ, կեցցե´ք: Այսօր ձեզ պահեցիք իսկական վայրագի պես: Փողոցում խաղաղ անհնազանդության ակցիա անող, իր հայրենիքն ու նաև ձեզ հարգող երիտասարդներին` ձեր դաժանությամբ շատ լավ ծեծեցիք: Ապրե´ք դուք: Ուղակի իմացեք, որ նրանց մեջ են պատերազմ անցած, հայրենիքի վաղվա օրվան հավատացող, իր ապագան անվտանգ ու ամուր Հայաստանում տեսնող և դրա համար պայքարող իսկական հայորդիներ: Նրանցից շատերը ձեր զավակների հասակակիցներն են: Սա ասում եմ, որ հաջորդ անգամ ավելի դաժան լինեք նրանց նկատմամբ: Ձեզանից թուրքերն անգամ սովորելու բան ունեն:

Պարզ է, որ Նիկոլի անունից էիք հարվածում երիտասարդներին: 5000 երիտասարդ կյանքեր զոհած կապիտուլյանտի համար, դաժան ծեծելու հրամանն ի՞նչ է, որ չտա:

Անկեղծ շնորհակալություն եմ հայտնում դեմքները բաց, պարզ ճակատով, ուսադիրը պատվով կրող, աչքերի մեջ հայրենասիրություն և թախիծ արտահայտող իսկական ոստիկաններին: Շնորհակալ եմ ձեզ տղերք, այս անձրևին անգամ, ձեր օրինապահ ու մարդասիրական ծառայությունը բարեխիղճ կատարելու համար:

Մերոնք որևէ ոստիկանի առիթ չեն տվել   ու չեն տալու` բիրտ ուժ կիրառելու համար»: