Դատախազությունն ուսումնասիրում է ոստիկանի կողմից քաղաքացու դեմքին ու գլխին հարվածներ հասցնելու տեսանյութը

Խաղաղ ակցիայի մասնակցի դեմքին, գլխին ոստիկանների կողմից հարվածներ հասցնելու տեսանյութն ուսումնասիրվում է գլխավոր դատախազությունում։

Այս մասին հայտնել է դատախազության հասարակայնության հետ կապերի վարչության պատասխանատու Արևիկ Խաչատրյանը։

Ավելի վաղ ներկայացրել էինք տեսանյութ, որում հստակ երևում է, թե ինչպես է քաղաքացուն բերման ենթարկող ոստիկաններից մեկն աընդհատ ձեռքով հարվածներ հասցնում կռացած քաղաքացու դեմքին ու գլխին։