ԵՊՀ-ում դասադուլ է, լսարանները դատարկ են

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը տեսանյութեր է հրապարակել ԵՊՀ դատարկ լսարաններից: Նա նաև գրել է.

«ԵՊՀ-ում դատարկ լսարաններ են։ Ուսանողները մասսայաբար միացել են դասադուլի կոչին։ Այս օրերին գիտակից հայ ուսանողներին փնտրեք Երևանի փողոցներում և հրապարակներում»։