Քիչ անց վրաններ ու համապատասխան միջոցներ կտեղադրվեն Ֆրանսիայի հրապարակում. Իշխան Սաղաթելյանը ներկայացրեց ընդդիմության օրակարգը
Այսօր այն օրն է, երբ մենք մնում ենք: Ֆրանսիայի հրապարակում հայտարարեց Իշխան Սաղաթելյանը՝ նշելով որ այսօրվանից սկսած չե լքելու հրապարակը, մնալու են մինչև վերջ, այս պահից սկսած Ֆրանսիայի հրապարակը ժողովրդինն է, իշխանությունը ժողովուրդն է:
Սաղաթելյանն ասաց, որ այսօր անցկացնելու են Ֆրանսիայի հրապարակում, քիչ անց կտեղադրվեն վրաններ ու համապատասխան միջոցներ որպեսզի կարողանան գիշերն անցկացնել: Արդեն վաղն առավոտ՝ 8։30-ից սկսած սկսելու են մասշտաբային անհնազանդույան բողոքի ակցիաներ:
Սաղաթելյանը նաև դասադուլների կոչ արեց:
Հիմա քաղաքացիները մինչև ժամը 18:30-18:45 դադարեցնում են հանրահավաքը դադար են տալիս, տեղադրոմ են վրանները, վառարանները, պայմաններ ստեղծում, իսկ 18:45 հանրահավաքը շարունակվելու է: