Ֆրանսիայի հրապարակում մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհված զինծառայողների հիշատակը

Ֆրանսիայի հրապարակում մեկնարկած ընդդիմության մեծ հանրահավաքը շարունակվում է։ Քիչ առաջ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի հորդորով հավաքվածները մեկ րոպե լռությամբ հարգեցին 44-օրյա պատերազմում զոհված հերոսների հիշատակը։

Նշենք, որ հանրահավաքին մասնակցում են նաև զոհված զինծառայողների ծնողներն ու հարազատները։