Ազատության հրապարակում հացադուլ անող ազատամարտիկը տեղափոխվել է հիվանդանոց․ Արթուր Վանեցյան

Վանաձորցի ազատամարտիկը իր ընկերոջ հետ մի քանի օր է ինչ դիմել են ծայրահեղ քայլի՝ հացադուլի՝ հանուն Հայաստանի, հանուն Արցախի: ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց Ազգային ժողովի պատգամավոր Արթուր Վանեցյանը։

«Արձագանքելով իմ և շատ մեր հայրենակիցների հորդորին, մեր աննահանջ մարտիկը դադարեցնում է հացադուլը և միանում է համազգային պայքարին:

Փոխանցում եմ մեր ազգանվեր ընկերոջ կոչը՝

«Սիրելի հայրենակիցներ, հետ քայլ չի՛ լինելու, միացե՛ք համընդհանուր պայքարին: Միասին մենք անպարտելի ենք»»,- հայտնում է Վանեցյանը: