Եվս մեկ ադրբեջանցի պայթել է ականի վրա Քաշաթաղի օկուպացված շրջանում

30-ամյա շինարար Փարվին Սալախովը մահացել է վիրավորումից, որը ստացել էր նախօրեին՝ հակահետիոտնային ականի պայթյունի հետևանքով։

Այս մասին հայտնում է «Սպուտնիկ Արմենիան»՝ հղում անելով ադրբեջանական լրատվամիջոցներին։

Ադրբեջանի նախագահ Ալիևն ավելի վաղ հայտարարել է, որ 44-օրյա պատերազմի ավարտից հետո ականի պայթյունների հետևանքով տուժել է ավելի քան 200 ադրբեջանցի։